Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ». Դավիթ Խաժակյան

250
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 15:45
«Անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ռեժիմը խուճապի մեջ է...

Պարզվեց ի՞նչ՝ բանակն ու ուժայինները, պետական հնարավոր բոլոր ռեսուրսներն իրենց քաղաքական, թիմային, անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ:
«Ինչպե՞ս կարելի է համակարգից դուրս մարդ բերել, չէ որ նրանք հերթով մեր չարաշահումները ջրի երես կհանեն...»,- մտածում են նրանք:

Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է սեփական կաշվի համար անհանգստանալը, բայց գառնիկիսագուլյանության հասնել պետք չի, դուք էլ վաղվա օր ունեք կյանքում...»: