Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան

286
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 03:15
«Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Նիկոլը ՀՀ հպարտ քաղաքացիների աչքի առաջ Մանվելի օգնականի պորտը տեղն է դնում, թե՝ ես ձեզ չեմ ուզում լսել, գնացեք Մանվելի ոսկիները ծախեք, բաժանեք (իբրև թե ինքն այնքան սկզբունքային է, որ հանցագործի մտերիմի հետ չի շփվում), նույն Մանվելի նույն օգնականի հարազատ եղբորն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշանակում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն՝ նրան վստահելով այդ հսկա հաստատության ֆինանսական հոսքերն ու մուտքերը՝ այդ թվում պետբյուջեից:
Ինչ հետաքրքիր է, չէ՞: Այս թատրոնը, իրոք, արդեն մառազմի թատրոն է: Ժողովուրդ ջան, դուք ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ սրանք բոլորը նույն համակարգի պտուտակներ են, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է»: