Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արաբական կոալիցիան ռազմական գործողություններ է սկսել Եմենում

791
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 12:20
Արաբական կոալիցիան ռազմական գործողություններ է սկսել Եմենում

Արաբական կոալիցիան Եմենի Հոդեյդա քաղաք-նավահանգստում ռազմական գործողություններ է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ, հաղորդում է Al Arabiya-ն: Կոալիցիայի խոսնակ, գնդապետ Թուրքի ալ-Մալիքը հայտարարել է, որ ռազմական գործողությունները համահունչ են միջազգային իրավունքին և քաղաքացիական անձանց խնդրել է հեռու մնալ գործողությունների դաշտում հայտնված թիրախավորված օբյեկտներից: Ըստ նրա, կոալիցիան ռմբակոծել է չորս հավաքման հարթակներ, որտեղ իրականացվել է հեռակառավարվող նավերի և ծովային ականների հավաքման կենտրոններ: Կոալիցիան նշում է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում է ծովային նավարկության ազատականացմանը: