Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 4 վիրավոր

299
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 10:40
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 4 վիրավոր

Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի և Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։