Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Վարչապետը ղեկավար կազմին ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին

85
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 09:55
Վարչապետը ղեկավար կազմին ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

«Այն ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը»,-ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով որ աշխատանքի արդյունքները պետք է փոխադարձաբար բավարարեն երկու կողմին:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին նշեց. «Անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր հույսերը: Ես երբ նշանակավեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ասացի որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել մեր բոլորի երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: