Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ

108
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 08:30
Սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.50C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.60C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.60C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: