Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

265
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 00:00
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

Սեպտեմբերի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 50 CD 700 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 64-ամյա Ա. Հարությունյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց, գիտակցության չգալով, մահացել է։