Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ՝ ծնված 1991 թվականին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը՝ ավտոմեքենայի վարորդը, հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող գործիքը՝ որսորդական հրացանը: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00