Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«5 տարի հեռարձակման համար միշիկնոցը չիշիկնոցին վճարել է ամսական ընդամնեը 2500 ԱՄՆ դոլար». Գարո Եղնուկյան

229
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 18:35
«5 տարի հեռարձակման համար միշիկնոցը չիշիկնոցին վճարել է ամսական ընդամնեը 2500 ԱՄՆ դոլար». Գարո Եղնուկյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Առաջին Ալիքի (Հանրային հեռուստաընկերություն) վերահեռարձակումը Հյուսիսային Ամերիկայում ապահովում էր և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՊանԱրմ Ինք» ընկերությունը (Միքայել Մինասյանի մեդիահոլդինգը): Այսինքն, փեսեն էր Հ1-ի արտադրանքը հասցնում ԱՄՆ. մենաշնորհը բացառապես էս մարդունն էր: Մոնոպոլիստական էս պայմանագիրը կնքվել էր 5 տարի առաջ՝ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտա Գրիգորյան զույգի կատարմամբ: Մինասյանի կադրերը Հ1-ում, բնականաբար, սպասարկելու էին հենց նրա բիզնես շահերը: Բայց լկտիությունն ու ստորությունը հո էսքանով չի ավարտվում: Պարզվում ա՝ 5 տարի շարունակ էդ հեռարձակման իրավունքի համար միշիկնոցը չիշիկնոցին վճարել է ամսական ընդամնեը 2500 ԱՄՆ դոլար: ( Էսքան փող ստեղից Հ1-ին կարող են վճարել անգամ փողոցում ապրող բոմժերը): Այսինքն՝ Հ1-ին թուլափայ գցելով փեսեն ու նրա ընկերները միայն գովազդային շուկայից այստեղ ամսական միլիոններ են աշխատել: Դե լավ, դե էս էլ հեչ, հիմա ավազակապետություն ա եղել՝ արել են:

Հիմա ուշադրություն. պայմանագրի ժամկետն էս տարի լրացել ա ու Մարգոն նոր պայմանագիր ա կնքել, որն ուժի մեջ ա մտնելու նոյեմբերից: Միակ փոփոխությունը գնային ա՝ 2500 դոլարը դարձել ա 4000 դոլար (Մարգոն օրական 3 հատ էդ գնի գոտի ա առնում իրան ու մեկ էլ ինքը գիտի ում): Ու էս էն դեպքում, որ 5 տարվա ընթացքում գոյացող մոտ 240 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն մարդ կա, որ պատրաստ է վճարել 5 միլոն ԱՄՆ դոլար:

Մաս առաջին: Շարունակությունը՝ հաջորդիվ:

Հ.Գ. Էսօր ԱՄՆ-ում ասուլիս է եղել էս թեմայով: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ արդեն հետաքննություն են սկսել: Բայց ճիշտ կլիներ քննչականը Մարգոյով զբաղվեր (Միշիկն այլ թեմաներով է խառը):