Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Կրեմլը մեկնաբանել է Կիևի կողմից «Շտայնմայերի բանաձևը» չստորագրելու մերժումը

567
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 19:10
Կրեմլը մեկնաբանել է Կիևի կողմից «Շտայնմայերի բանաձևը» չստորագրելու մերժումը

«Կիևի կողմից դիրքորոշման փոփոխությունը «Շտայնմայերի բանաձևի» մասով չի տեղավորվում նախորդ պայմանավորվածությունների շրջանակում»,-հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Շտայնմայերի բանաձևը» Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախաձեռնությունն է՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ: Նախօրեին Կիևի ներկայացուցիչները հրաժարվեցին այն ստորագրել Մինսկում շփման խմբի բանակցությունների ընթացքում, չնայած այն բանին, որ այս քայլը համաձայնեցվել էր «նորմանդական քառյակի» մասնակիցների կողմից և հաստատվել էր Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի կողմից:
Հայտարարվեց, որ փաստաթուղթը կստարագրվի մի շարք պայմանների դեպքում: Նշվեց, որ բանաձևի վերաբերյալ հիմնարար առարկություններ չեն եղել:
Կրեմլը հիշեցրել է, որ ի սկզբանե փաստաթղթի ստորագրումը համաձայնեցվել է առանց որևէ լրացուցիչ պայմանի: