Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արմենիան» ընդդեմ Նավալնիի. նշանակվել է դատական նիստի օրը

872
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 16:20
«Արմենիան» ընդդեմ Նավալնիի. նշանակվել է դատական նիստի օրը

Մոսկվայի Տուշինոյի դատարանը սահմանել է «Արմենիա» ռեստորանի հայցի հիման վրա նախատեսված լսումներ սկսելու օրը և պատճառված վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի քննությունը, որը կազմում է 551.847 ռուբլի և 4 կոպեկ։ Այս գումարը պահանջում է «Արմենիա» ռեստորանը՝ Մոսկվայի կենտրոնում հուլիսի վերջին չարտոնված բողոքների կազմակերպիչներից կրած վնասի համար: TACC-ի փոխանցմամբ՝ «Анкор» ՍՊԸ-ի հայցադիմումի վերաբերյալ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 2-ին:

Նշվում է նաև, որ դատական գործով ամբաստանյալները կլինեն ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին և հինգ այլ թեկնածուներ, ովքեր մասնակցում էին Մոսկվայի քաղաքային դումայում ընտրություններին: