«Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած». Հակոբ Արշակյան
«Կոնկրետ այս դրությունից խանությունը դուրս է եկել ուժեղացած, և դրա մասին է վկայում նաև հանրության արձագանքը». լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ այն հարցին ի պատասխան, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները իշխանությանն ուժեղացրե՞լ են, թե՞ հակառակը: Ըստ նախարարի՝ նորմալ երևույթ է, երբ գործատուն իր աշխատակիցներից դժգոհ է լինում, և որոշվում է, որ տվյալ աշխատակիցը պետք է չաշխատի: Այն հակադարձմանը, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ Վ. Օսիպյանը խորհրդական նշանակվեց, Հ. Արշակյանը նշեց, որ աշխատանքի տարբեր պատասխանատվություններ կան: «Մարդը մի տեղ լավ է աշխատում, մեկ այլ տեղ՝ ոչ: Մեզնից յուրաքաչյուրն այդ հատկությունն ունի»,-ասաց նախարարը: Նա խուսափեց մեկնաբանել Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստում տեղ գտած գնահատականները՝ խորհուրդ տալով դիմել անձամբ՝ Ա. Վանեցյանին: Նախարարը նկատեց, որ կուսակցությունում թե՛ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների թեկնածությունների, թե՛ պաշտոնանկության ենթակա նախարարների անունների շուրջ խոսակցություն չի եղել: Հարցին, թե իր աշխատանքից գո՞հ են, ժպտալով պատասխանեց՝ հուսով եմ: Անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին և դրանից բխող հարցին՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները պե՞տք է քաղծառայողներ լինեն, Հ. Արշակյանն ասաց. «2 մոդելն էլ կարող են աշխատել: Պետք է նայել ըստ առաջնահերթության»,-ամփոփեց նախարարը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00