Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

673
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 14:55
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

«Ես հիմա ձեր ասածին չեմ կարող ոչ մի բան հակադարձել, ես չեմ կարող որևէ մեկին ասել սխալ է... մեզ մեղադրում են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»,- դիմելով սևազգեստ մայրերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:

Նրանք բողոքում էին, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ:

Նշենք, որ Մ. Խաչատրյանը հայտարարեց, որ սևազգեստ մայրերի հետ նստացույց և հացադուլ է իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը «Առաջին լրատվականի»