Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին Վալերիյ Օսիպյանը». Վլադիմիր Կարապետյանի արձագանքը

281
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 14:50
«Ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին Վալերիյ Օսիպյանը». Վլադիմիր Կարապետյանի արձագանքը

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից վարչապետը դժգոհ էր, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեությունը»:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: