Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև». Էդուարդ Շարմազանով

586
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 14:25
«Վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին՝ Նիկոլն սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ, օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ. Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ «իզմեր» չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։ Իսկ քո Կարթագենն անպայման պետք է կործանվի»։