Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր: -Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ և համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թևածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, և իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաև կրելու: Այնուհետև մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու և ստեղծագործելու են 10 օր: |
«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
117Երեկ, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
15429.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
15928.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
18427.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
16827.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
13927.04.2024, 20:48