Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱԱԾ-ն Լևոն Կարապետյանին ազատ է արձակել․ գործը քննելու է «Կրակեմ Հրաչի» որդին. «Ժողովուրդ»

354
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 09:40
ԱԱԾ-ն Լևոն Կարապետյանին ազատ է արձակել․ գործը քննելու է «Կրակեմ Հրաչի» որդին. «Ժողովուրդ»

«ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լևոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ:

Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին և 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր: Օրերս գրել էինք, որ այս հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, և գործը ուղարկվել էր դատարան:

Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: