Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Օսիպյանի հրաժարականը «սպասված», բայց անակնկալ է եղել. «Հրապարակ»

258
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 09:30
Օսիպյանի հրաժարականը «սպասված», բայց անակնկալ է եղել. «Հրապարակ»

«Վալերիյ Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռևս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։

Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։ Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, և Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, և նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի։

Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: