Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
![]() Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարչապետը աշխատանքից հեռացրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ գոհ չլինելով իրենց աշխատանքից։ «Ուզում եմ ընդգծել, որ վարչապետն իր գեներալներին հնարավորություն է տվել հրաժարականի դիմումի տեքստ գրել», - ասաց նա: Դիտարկմանը, թե եթե չի գոհացրել, ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, Աղաջանյանն ասաց. «Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես, պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար, այդ կարգավիճակում գտել է, որ օգտակար կլինի»։ Աղաջանյանը նշեց, որ դեռևս որոշում չկա, թե ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում: Նրա խոսքով՝ նման հարց ՔՊ վարչության նիստում չի քննարկվել։ |
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը (տեսանյութ)
36Երեկ, 23:05Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել (լուսանկար)
50Երեկ, 21:15Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի հարուցումը
70Երեկ, 19:55Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում. Գագիկ Սուրենյան (լուսանկար)
76Երեկ, 19:50Ոստիկանությունը հրապարակել է ՊԵԿ պաշտոնատար անձանց ձերբակալման կադրերը (տեսանյութ)
53Երեկ, 19:45Փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
55Երեկ, 19:35