Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Երազելը լավ բան է. երևի ոգևորվել է». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

572
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 17:30
«Երազելը լավ բան է. երևի ոգևորվել է». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

«Երազելը լավ բան է, երևի ոգևորվել է: Ես իմ հայտարարությունից հետո՝ մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների հետ կապված, այլևս այլ ասելիք չունեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Եվ դա կլինի առաջիկայում: Նա այդ հայտարարությունն արել էր՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ժպիտով է ընդունել հարևան երկրի՝ իր պաշտոնակցի խոսքերը, իսկ հարցին, թե պատրա՞ստ ենք մենք նրա մարտահրավերին, կարճ նկատեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։