Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ծեծկռտուք՝ Վայոց Ձորում. մասնակիցների մեջ են ՊՆ ծառայողներ ու մարզպետի օգնականը

658
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 15:55
Ծեծկռտուք՝ Վայոց Ձորում. մասնակիցների մեջ են ՊՆ ծառայողներ ու մարզպետի օգնականը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: