Ռոնալդուն հիշել է մանկության տարիների դժվար օրերը
![]() Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է մանկության տարիները, երբ, Լիսաբոնի «Սպորտինգ»-ի ակադեմիայում սովորելու ընթացքում, ստիպված է եղել սնունդ խնդրել «ՄքԴոնալդս»-ի աշխատակիցներից։ «Երբ 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը փող չուներ: Ես ապրում էի «Սպորտինգ»-ի այլ սաների հետ։ Երեք ամիսը մեկ էի տեսնում ընտանիքիս։ Դա շատ դժվար էր: Շատ հաճախ ուշ երեկոյան՝ 22:30-ին կամ 23:00-ին, քաղցած էինք լինեւմ և ստիպված մարզադաշտի մոտ գտնվող «ՄքԴոնալդս»-ի դուռն էինք թակում և բուրգեր խնդրում: Այնտեղ միշտ Էդնա անունով մի կին էր աշխատում և ևս երկու աղջիկ: Դրանից հետո չեմ տեսել նրանց, փնտրել եմ, բայց չեմ գտել: Ուրախ կլինեմ, եթե այս հարցազրույցի օգնությամբ գտնեմ նրանց, որովհետև ուզում եմ նրանց Թուրին կամ Լիսաբոն հրավիրել և ընթրել նրանց հետ և գոնե մասնակի վերադարձնել պարտքս»,- նշել է Ռոնալդուն։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
