Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանն իր հեռատեսությամբ խաղաքարտեր խառնեց». Ստյոպա Սաֆարյան

448
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 14:05
«Փաշինյանն իր հեռատեսությամբ խաղաքարտեր խառնեց». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի իրադարձությունները, պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ բոլոր դեպքերում ուժային կառույցներում չի կարելի ունենալ նախկին իշխանության հետ կապեր ունեցող պաշտոնյա։ Եթե ոչ քրեական գործերը, ապա գոնե մարդկային հարաբերությունները թույլ չէին տալու կոռուպցիայի դեմ պայքարն ու թալանի վերադարձն իրականացնել ամբողջ թափով։ Այնպես որ, լուծումն իսկապես համակարգի դրսից մարդ նշանակելն է։ Իսկ Փաշինյանն իր հեռատեսությամբ ու շրջահայացությամբ կրկին խառնեց խաղաքարտեր ու հիացրեց»։