Սաուդյան Արաբիան Ստամբուլում վաճառել է հյուպատոսության շենքը, որտեղ սպանվել է Խաշոգին
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մոտ մեկ ամիս առաջ վաճառել են Ստամբուլում գտնվող հյուպատոսության շենքը, որտեղ նախորդ տարի հոկտեմբերին սպանվել էր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգին, հաղորդում է Habeturk TV-ին։ Նշվում է, որ դեսպանատան շենքը գտնվում է Ստամբուլի հեղինակավոր Լեվենթի թաղամասում, այն վաճառվել է շուկայական արժեքից մոտ մեկ երրորդ անգամ ավելի էժան։ Շենքի նոր սեփականատիրոջ մասին տվյալներ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Խաշոգին Սաուդյան Արաբիայի իշխանական վերնախավի նախկին անդամ էր, սակայն դարձել էր թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի խիստ քննադատը։ CNN-ի փոխանցմամբ՝ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2 շաբաթ առաջ սպանվելուց հետո։ Միջադեպից հետո փողոցում տեղադրված տեսախցիկները արձանագրել էին, թե ինչպես են հյուպատոսությունից դուրս գալիս ճամպրուկներով մարդիկ։ Ենթադրվում էր, որ ճամպրուկներում գտնվել է Խաշոգիի մարմինը։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00