Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կլիչկոն կպայքարի Կիևի քաղաքապետի պաշտոնի համար

816
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 12:35
Կլիչկոն կպայքարի Կիևի քաղաքապետի պաշտոնի համար

Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում:

«Ես արդեն շատ բան եմ արել և շատ ավելին պետք է արվի (խմբ․՝ Կիևի համար): Հետևաբար, հաջորդ ընտրություններում ես կառաջադրեմ իմ թեկնածությունը»,-հայտարարել է Կլիչկոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սեպտեմբերի 13-ին «Ժողովրդի ծառա» կուսակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում գրանցել են «Ուկրաինայի մայրաքաղաք, հերոս-քաղաք Կիևի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, մասնավորապես, նախատեսում է Կիևի քաղաքապետի և Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորների արտահերթ ընտրություններն անցկացնել 2019 թվականի դեկտեմբերի 8-ին: