Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ցավոտ անակնկալներ չեն սպասվում». Դավիթ Տոնոյան

263
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 12:15
«Ցավոտ անակնկալներ չեն սպասվում». Դավիթ Տոնոյան

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում:
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ դեռ քննարկվում են, որից հետո որոշումները կկայացնեն:

Նա նշեց, որ ինքը դեռ հանձնաժողով չի հրավիրվել:

«Հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ցավոտ անակնկալներ չեն սպասվում: