Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Բարեփոխելով աշխարհը». հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոնը՝ Երևանում

160
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 01:10
«Բարեփոխելով աշխարհը». հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոնը՝ Երևանում

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

Փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) նախագահն է «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։