Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

352
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 13:55
Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

Քիչ առաջ Հանրապետության նախագահը ստորագրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ նման միջնորդություն նրան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։