«Երևի` դատաիրավական համակարգի բոլոր մարմինների ղեկավարներն էլ հրաժարական տան, բացի Հրայր Թովմասյանից». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի՝ դատաիրավական համակարգի բոլոր մարմինների ղեկավարներն էլ հրաժարական տան, բացի Հրայր Թովմասյանից, և փաստորեն, կշարունակի գործել Սերժ Սարգսյանի «վարչապետական իշխանությունը» ձախողված, մերժված ծրագրի միակ բաղադրիչը։ Այդ պատճառով են մերժվածներն ու տարիներ շարունակ անպատժելի, կոռումպացված կառավարման համար անխուսափելի պատասխանատվությունից մտահոգվածներն ատամներով փորձում պահել իրենց վերջին բաստիոնը։ Այոʹ, Սահմանադրական դատարանի ճակատագրի և, որպես դրա բաղադրիչ, նրա նախագահից ազատվելու խնդրի լուծումը բացառապես քաղաքական բնույթ ունի, քանի որ այն դիտարկվել է բացառապես Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վարչապետական փուլի ապահովման երաշխիքներից մեկը։ Այս մասին բազմիցս ենք ահազանգել, այս սահմանադրություն կոչվածի պարտադրման սկզբից ենք բարձրաձայնել, բայց, ինչպես միշտ, ուշ է տեղ հասնում կամ գիտակցվում»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54