Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արտաշիսյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հիվանդանոցում են

483
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 10:25
Արտաշիսյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հիվանդանոցում են

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ (տուժածները հիվանդանոցում են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Դավիթ Մ.) և «Kia» (վարորդ՝ Արմեն Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: