Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պարզվել է՝ որն է Միքայել Մինասյանի սեփականաշնորհած «ստրատեգիական նշանակության օբյեկտը»

366
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 23:05
Պարզվել է՝ որն է Միքայել Մինասյանի սեփականաշնորհած «ստրատեգիական նշանակության օբյեկտը»

Լոռու մարզում գտնվող «ստրատեգիական նշանակության օբյեկտը», որը սեփականաշնորհվել է պետության շահերին հակառակ, ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսին, «Ազատության» ստացած տեղեկություններով, «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանն է։

«Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություն անել, որը նախաքննության առումով զուտ խնդիրներ կառաջացնի, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկի ոչ մի բան չի ասում։ Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը», - ասել էր վարչապետը։

Դեռևս մայիսին Հայաստանի դատախազությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող և շահույթով աշխատող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 2010 թվականին շուկայական արժեքից մի քանի անգամ էժան օտարվել է։ Արդեն այս տարի տեղի ունեցած ունեցած ուսումնասիրություններից հետո հարուցվել է քրեական գործ, որն այժմ գտնվում է Հատուկ Քննչական ծառայության վարույթում։

«Գործով նախաքննություն է կատարվում և նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել», - աղբյուրի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։