Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

219
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 21:05
Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը շրջանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, գրում է Ermenihaber.am-ը:

Քաղաքապետի հետ միասին ձերբակալվել է ևս 5 անձ, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի անդամներ են: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում էր կայացվել, ինչը սակայն բողոքարկվել էր: Բողոքը քննող բարձրագույն դատարանը օրերս անփոփոխ է թողել նախորդ դատարանի որոշումը, ինչի հետևանքով քաղաքապետը, ավագանու 2 անդամներն ու ևս 3 հոգի ձերբակալվել են:
Նշենք, որ նախօրեին էլ ձերբակալվել էր Դիարբեքիրի Քուլփ (պատմ. Սասունի Խուլփ գավառակ) շրջանի ԺԴԿ-ական քաղաքապետ Մեհմեթ Ֆաթիհ Թաչը: Թաչի ձերբակալությունից հետո Քուլփ քաղաքապետարանի վրա պետական կառավարիչ (հոգաբարձու) է նշանակվել: