Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԴԱԻՇ-ը խոշոր հարձակում է գործել սիրիական զորքերի վրա

809
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 20:40
ԴԱԻՇ-ը խոշոր հարձակում է գործել սիրիական զորքերի վրա

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը խոշոր որոգայթ է լարել Սիրիական արաբական բանակի զինվորների նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 զինվոր: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը: Հոմս նահանգի Համիմա շրջանում ահաբեկիչները անակնկալ հարձակում են գործել անապատում գտնվող զինվորների վրա: Հաղորդվում է, որ զոհերի թվում կան նաև Սիրիայի արաբական բանակին աջակցող «Պաշտպանության ազգային բանակի» զինվորներ:

Այս տարվա գարնանից ի վեր սա ԴԱԻՇ-ի առաջին լայնամասշտաբ հարձակումն էր: Դեյր էզ-Զորում կառավարական զորքերի հաստատումից հետո ահաբեկիչները քաշվել են Պալմիրայի մոտակայքի քարանձավները, որտեղ նրանք պաշտպանվում են ավիահարվածներից ու պատրաստվում նորանոր հարձակումների: