Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գաղտնազերծված զեկույցներ է հրապարակել

920
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 16:40
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գաղտնազերծված զեկույցներ է հրապարակել

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) թվիթերյան էջում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) գաղտնազերծված զեկույցները: 1988 թվականի օգոստոսին «Անհանգստությունը Կովկասում և ազգայնականության սպառնալիքը» վերնագրով փաստաթղթում խոսվում է Լեռնային Ղարաբաղում ազգամիջյան հակամարտության ակունքների մասին:

«1920-ականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոնը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու որոշումը հայերի մշտական, բայց խլացված հիասթափության աղբյուրն էր»,-ասված է փաստաթղթում: Դրանում նշված է նաև, որ Ադրբեջանի երիտասարդ տարիքի բնակչության արագ աճը հանգեցրել է նրան, որ հանրապետությունն ի վիճակի չէ նրանց պատշաճ կրթությամբ, աշխատանքով ապահովել, լուծել բնակարանային խնդիրները: Արդյունքում՝ ադրբեջանցիների դժգոհությունն արտահայտվում էր հայերի վրա հարձակումների տեսքով: