Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

322
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 17:15
Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 429 դեպք, որից 222-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 131 հրդեհի ահազանգ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 25 դեպք, որից 11-ում փրկարարներն օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 7 քաղաքացի: