Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բելառուսը բացահայտել է Ուկրաինայից դեպի Ռուսաստան զենքի մատակարարման սխեման

886
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 19:05
Բելառուսը բացահայտել է Ուկրաինայից դեպի Ռուսաստան զենքի մատակարարման սխեման

Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի և Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները բացահայտել են Բելառուսի տարածքով Ուկրաինայից Ռուսաստան զենքի տեղափոխման սխեման: Այդ մասին հայտարարել է Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն՝ Беларусь-1-ին տված հարցազրույցում:

Սենկոյի խոսքով՝ զենքերը Ուկրաինայից տեղափոխվել են տարանցիկ փոխադրման եղանակով՝ Լիտվայի տարածքով, այնտեղից էլ ավելի մեծ խմբաքանակով դեպի ՌԴ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը ստիպված է եղել փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ այնտեղից զենքի ենթադրյալ հոսքի պատճառով: