Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իսրայելում պատմության մեջ առաջին անգամ կրկնակի խորհրդարանական ընտրություններ են

795
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 14:25
Իսրայելում պատմության մեջ առաջին անգամ կրկնակի խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում վաղ առավոտից մեկնարկել են կրկնակի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա հայտնի կդառնա Քնեսետի 22-րդ գումարման նոր կազմը, կձևավորվի նոր կոալիցիա, և կնշանակվի վարչապետ,-հաղորդում է TACC գործակալությունը։

Իսրայելում բացվել է 10 հազար 500 ընտրատեղամաս, խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 22:00-ը, իսկ փոքր քաղաքներում, հիվանդանոցներում, բանտերում և նախնական կալանքի կենտրոններում՝մինչև ժամը 20:00-ը: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտրություններին կկարողանան քվեարկել ավելի քան 6,3 միլիոն մարդ:

Ապրիլին տեղի ունեցած ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը (120 տեղերից 61-ը), ինչը հանգեցրեց Քնեսետի լուծարմանը: Վարչապետը պետք է կոալիցիա կազմեր 42-օրյա ժամկետում։ Նրան կոալիցիայի շուրջ կոալիցիայի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:Դրանից հետո նա նախաձեռնեց և խորհրդարան ուղարկեց բարձրագույն օրենսդիր մարմնի ինքնալուծարման մասին օրենքը՝ պատգամավորների երդման արարողակարգից մեկ ամիս անց: Արդյունքում որոշվեց սեպտեմբերի 17-ին անցկացնել կրկնակի խորհրդարանականներ ընտրություններ: