Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դա իրականացնում է ՍԴ դատավորը». Արևիկ Պետրոսյան

326
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 13:30
«ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դա իրականացնում է ՍԴ դատավորը». Արևիկ Պետրոսյան

«ՍԴ-ն քննության չի առնում ցանկացած դիմում, որը ներկայացվում է ոչ պատշաճ կարգով և սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Դրանք օրենքի խախտմամբ են ներկայացված, և ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դա իրականացնում է ՍԴ դատավորը: Այդ հարցը բազմակողմանի քննության առարկա դարձել է, գտել ենք, որ այն ներկայացվել է ՍԴ մասին օրենքի պահանջների խախտմամբ: Այն պետք է ներկայացվեր ՍԴ-ում այդ գործը քննության ընդունելու աշխատանքային որոշման շրջաններում, ինչը չի արվել: ՍԴ-ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ, և դատարանը քննության է առել այդ փաստերը և անհրաժեշտություն չի տեսել, որ դրա վերաբերյալ որոշում կայացնի»,-այսօր, «Ազատության» հետ զրույցում ասել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելու հարցին:

Ըստ Արևիկ Պետրոսյանի՝ կա նաև մեկ այլ ընթացակարգ. անգամ եթե հարցը դառնում է քննության առարկա, լիագումար նիստում եթե ձայները բաշխվում են հավասարապես 4:4, որոշում չի կայացվում:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվեց, որ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգ է սկսելու: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել էր, որ նման գործընթաց նախաձեռնելու հիմքեր առկա են պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ: Օրինակ՝ չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները, մասնավորապես ՍԴ վերջին որոշման հետ կապված՝ անհնարինության վերաբերյալ դիմումը: Խոսքն այն մասին է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկային հրաբերությունների մեջ են, ինչը կարող էր կասկածի տակ դնել գործընթացը: