«Մինչև վերջին պահը չգիտեի, որ Արթուրը հրաժարվելու է եզրափակչին մասնակցությունից»․ Մուսա Եվլոև
![]() Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում երեկ տեղի ունեցավ 97 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ ոսկե մեդալի համար պետք է պայքարեր Հայաստանը ներկայացնող Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյան։ Նա հրաժարվեց մենամարտել և չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը։ Աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո Մուսան կիսվել է տպավորություններով․ «Աշխարհի առաջնությանը մոտեցել էի լավագույն մարզավիճակում և շատ եմ ցավում, որ չանցկացրի եզրափակիչ գոտեմարտը: Երկար էի պատրաստվել ու սպասում էի Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին, թեև նախորդ տարի աշխարհի առաջնությունում հաղթել էի նրան: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արթուրին: Մինչև վերջին պահը չգիտեի, որ նա հրաժարվելու է եզրափակչին մասնակցությունից: Օլիմպիական խաղերի ուղեգիրն արդեն մերն է, սակայն տանը կա լուրջ մրցակցություն և պետք է հաղթահարել այդ փուլը: Հույս ունեմ, որ օլիմպիական խաղերում կպաշտպանեմ Ռուսաստանի գույները: Պատրաստ եմ ամեն ինչ անել՝ Տոկիո մեկնելու և Խաղերում հաղթելու համար»,- նշել է նա։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
