Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իմ քայլի» դեմը խաղ չկա՞. պարզաբանում են խմբակցության պատգամավորները

338
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 13:15
«Իմ քայլի» դեմը խաղ չկա՞. պարզաբանում են խմբակցության պատգամավորները

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասով գործընթաց է սկսել: Սրան հաջորդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի ֆեյսբուքյան գրառումը, որը բուռն քննարկում ունեցավ համացանցում:

«Միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»,-գրել էր նա:

Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց. «Այստեղ որոշակի թյուրըմբռնում կա: Պարոն Ուլիխանյանը նկատի է ունեցել այն, որ ԱԺ-ն իր գործառույթները 100 տոկոսով իրականացնելու է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան...: Այդ «խաղ չկա» արտահայտույթունը ես ընկալում եմ որպես ԱԺ-ի բավականին մեծ լիազորությունների ամբողջական իրականացման մեջ: Ոչ մի ավել բան»:

Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ, հավանաբար, Ուլիխանյանը, «միակ առաջնային մանդատով օժտված կառույց» ասելով, նկատի է ունեցել ամբողջ Ազգային ժողովը: