Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը. «Հրապարակ»

390
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 10:00
Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը. «Հրապարակ»

«Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։

Հիշեցնենք, որ բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, և նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: