Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում». Արտակ Գալստյան

345
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 01:00
«Դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի հրաժարականից հետո, չգիտես ինչու, սկսեցին ողբալ նախկին իշխանավորները և նրանց սատարողները:
Բավականին տարօրինակ երևույթ է:
Եթե իհարկե համարենք, որ Վանեցյանը իր պաշտոնավարման ժամանակ իրոք ծառայել է ժողովրդին և հեղափոխությանը:
Իսկ եթե ոչ, ապա ռոբասերժական կլանի ողբը արդարացված է:
Եթե խնդիրը դիտում ենք այս և Վանեցյանի հրաժարականի տեքստի համատեքստում, ապա դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում և կրկին հարցեր է առաջացնում:
Իսկ ով էր Վանեցյանի այն ընկերը, որ երաշխավորել է Վարչապետին նրան նշանակել ԱԱԾ տնօրեն:
Եվ արդյոք Վանեցյանի այդ ընկերը տեղյակ չի եղել առերևույթ դավադրության և պալատական հեղաշրջման փորձից:
Եվ եթե տեղյակ է եղել, ապա ինչ դերակատարում պետք է ունենար նա:
Այս բոլորը հարցեր են, որոնք պետք է ստանան պատասխաններ:
Դիմակները պետք է պատռվեն,այլ ելք չկա»: