Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տեսախցիկը նկարահանել է՝ ինչպես է կայծակը հարվածում մեքենային

1055
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 22:45
Տեսախցիկը նկարահանել է՝ ինչպես է կայծակը հարվածում մեքենային

Եզակի ու շատ վտանգավոր բնական երևույթի են ականատես եղել Նովոսիբիրսկի բնակիչները: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ուժգին կայծակը հարվածել է Toyota RAV4 մեքենային, որում եղել են կին վարորդն ու նրա երեխան: Կայծակի լիցքը հարվածել է մեքենայի ետնամասին՝ սարսափի մատնելով երեխային ու վնասելով մեքենան: Վարորդը դժգոհել է, որ չնայած մայրուղու վրա մեքենաների առատությանը, ոչ մեկը չի կանգնել, օգնության չի շտապել: Մեքենան ավտոքարշակով տեղափոխել են վերանորոգման կետ, մեքենայի շարժիչը միանալիս չի եղել: Վերանորոգողները նշել են, որ առաջին անգամ են նման բան տեսնում:

Բարեբախտաբար, ընտանիքը կայծակի հարվածից չի տուժել: