Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իմ քայլը» խմբակցությունը որոշեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

365
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 21:25
«Իմ քայլը» խմբակցությունը որոշեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

«Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Այս որոշման հիմքը էական կարգապահական խախտումն է. Սահմանադրական դատարանը չի քննել Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ երեք անդամի՝ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետորսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը: