«Փաշինյանին «անսպասելի» օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստան»-ը». Ս. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին. «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի՝ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք, շատ թե քիչ, բայց անյուամենայնիվ, ունեն «սպայի պատվի» հասկացություն։ Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպայի պատվին ոչ հարիր հրահանգներ է ստեցել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել, ըստ իր խոսքերի՝ տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։ Լուսավոր Հայաստանը Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը»։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18