Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

387
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 18:55
Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում պատասխաեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին վերաբերող մի շարք հարցերի:

«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- ասաց նա՝ հրաժարվելով որևէ կերպ մեկնաբանել հրաժարականի տեքստը:

Հարցին, թե այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը կաշկանդվա՞ծ է եղել իր գործունեության մեջ, Ալեն Սիմոնյանընշեց, որ կաշկանդվածություն չի նկատել որևէ բանի մեջ, տեսել է լավ աշխատանք:

Հարցին՝ կհեռանա՞ արդյոք Վանեցյանը քաղաքական թիմից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նա առանձնապես չի էլ եղել, և ճիշտ էլ չէր լինի, եթե լիներ քաղաքական թիմի անդամ:

Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին