Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պակիստանի վարչապետը հաստատել է Հնդկաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը

903
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 18:40
Պակիստանի վարչապետը հաստատել է Հնդկաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը

Պակիստանա-հնդկական հակամարտությունը և Քաշմիրի տարածքային վեճը կարող է վերածվել միջուկային պատերազմի: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, հայտնում է Telegraph օրաթերթը: «Ես դեմ եմ պատերազմին, բայց երբ երկու միջուկային զենքով զինված երկրները պայքարում են, կա միջուկային պատերազմն սկսելու հավանականություն»,- հայտարարել է Պակիստանի վարչապետը:
Իմրան Խանը նաև հավելել է, որ հիասթափված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի որոշումից՝ հնդկական Քաշմիրում ինքնավարությունը վերացնելու որոշման վերաբերյալ միջազգային արձագանքի և Հնդկաստանը մեղադրել է «ցեղասպանություն» մեջ: