Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում». Արմեն Եղիազարյան

288
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 09:30
«Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում». Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում. պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում գտնվող («Էվոկա» և ՎՏԲ բանկերի հարևանությամբ) երթուղային կանգառի տեղահանման փաստի վրա:

Ստացվում է՝ կանգառի համար նախատեսված տեղում, որտեղ մեքենաների կանգառի համար առկա է հատուկ գրպանիկ, որպեսզի կայանած ավտոբուսները կամ երթուղայինները չխոչընդոտեն երթևեկությանը, տեղափոխել են այլ վայր:

Իսկ նոր նախատեսված կանգառում՝ մայթում, տեղադրել են հսկայական տնակ, որը խոչընդոտում է հետիոտների տեղաշարժը:

Այս կամայական անօրինությունների պատասխանատուն Վանաձորի քաղաքապետն է՝ իր աշխատակազմով: Պահանջում եմ անհապաղ կանգառը տեղափոխել նախկին վայր, ինչպես նաև հանել այդ հսկայական տնակը:

Հ.Գ. Այս անօրինություններին ակնկալում եմ նաև Լոռու մարզպետի արձագանքը, քանզի ավելի օրհասական է կանխել նոր ապօրինությունները և հետո հետամուտ լինել նախկին անօրինականությունների»: