Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱԺ պատգամավորի թափուր մանդատը լրացվեց, Երևանի ավագանունը՝ առաջիկայում

237
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 12:45
ԱԺ պատգամավորի թափուր մանդատը լրացվեց, Երևանի ավագանունը՝ առաջիկայում

Սեպտեմբերի 16-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն խորհրդարանին է փոխանցել Արթուր Մանուկյանին ԱԺ պատգամավոր գրանցելու մասին արձանագրությունը: Ա. Մանուկյանին դահլիճը ծափահարություններով շնորհավորեց: Ա. Մանուկյանը մինչ այդ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր:

Նրա՝ պատգամավոր դառնալուց հետո ԿԸՀ-ն ավագանու անդամի մանդատ պետք է տա ընտրական ցուցակի հաջորդ համարին:

Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանը ԱԺ պատգամավոր դարձավ Էդգար Առաքելյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո: