Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Կառավարող ուժին խորհուրդ կտամ մանիպուլյացիաների չդիմել». Վահագն Ավագյան

347
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 03:30
«Կառավարող ուժին խորհուրդ կտամ մանիպուլյացիաների չդիմել». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարող ուժին խորհուրդ կտամ, Ամուլսարի հարցում իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելիս, մանիպուլյացիաների չդիմել: Առավոտյան աներձագն Ամուլսարի հանքի դեմ արտահայտվողներին «նախկիններ» և «քաղաքական դիվիդենտներ փնտրողներ» է անվանել:

Ամուլսարն իսկապես քաղաքական կարևոր հարց է, մասնավորապես՝ հայկական բիզնեսի ընդդեմ օֆշորային քրեաօլիգարխիայի, հայկական բնության ընդդեմ կասկածելի կապերի, 21-րդ դարի թվային տեխնոլոգիաների ընդդեմ միջնադարյան հանքարդյունաբերության, քաղաքակիրթ ժողովրդավարության ընդդեմ աֆրիկյան անօրեն տարածքի: Այս քաղաքական հարցում հայ ժողովուրդն ինքնիշխանի դիրքերից որոշում է կայացրել, և եթե կառավարությունը որևէ հիմնավորում չունենալով դիմի մանիպուլյացիաների, ապա այս քաղաքական հարցը դառնալու է կառավարության նկատմամբ անվստահության հարց, և այստեղ նախկինները որևէ կապ չունեն: Հակառակը, բոլորին ակնհայտ է, որ նախկինների ստվերային կոռուպցիոն գործարքների ուժով է ձեռք բերվել Ամուլսարի հանքի լիցենզիան, հետևաբար այս հարցում կառավարությունն է «նախկին»:

Առկա իրավիճակում իրավական երկրին հարիր երկու ճանապարհ կա.

1. անմիջապես դադարեցնել «Լիդիանի» լիցենզիայի գործողությունը,
2. պատրաստել հանրաքվե Հայաստանի ՄԻԱԿ իշխանությունների՝ հայ ժողովրդի կամքը պարզելու համար»: